Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Գեղի կլուբը» դարձավ «քաղաքի պալա՞տ»

«Գեղի կլուբը» դարձավ «քաղաքի պալա՞տ»
19.04.2013 | 16:59

«Այն ժամանակ մեծ էինք երևում, հա՞: Հիմա փոքրացել ենք, լավ փոքր ենք, թույլ ենք, ոչ մի ազդեցություն չենք կարող ունենալ, ինչո՞ւ եք աղմկում, մեզ այսքան ուշադրություն դարձնում»,-անդրադառնալով Լևոն Զուրաբյանի «մարդ-կուսակցություն» բնորոշմանը, ասաց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը` հավելելով: -Տեր-Պետրոսյանի ասած «գեղի կլուբ» ՀՀՇ-ն հիմա, ի՞նչ, դարձավ «քաղաքի պալա՞տ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ